Քաղաքական

Հայաստանը ԵՄ–ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա

ԵՄ–ում Հայաստանի ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդի հաստիք կստեղծվի․ որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստերի օրակարգում։

«Հաշվի առնելով վերջին շրջանում պաշտպանական, անվտանգային և ռազմական ոլորտներում Բելգիայի և Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության էական զարգացումը՝ նախատեսվում է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում (այսուհետ՝ ՆԱՏՕ) ՀՀ առաքելությանը կից  պաշտպանական հարցերով կցորդին համատեղության կարգով Եվրոպական միությունում, ինչպես նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ պաշտպանության հարցերով  կցորդ նշանակելը և հավատարմագրելը»,– ասված է որոշման հիմնավորումներում։