Քաղաքական

Անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները խթանելուն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մարտի 4-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսական Մայքլ Լոուլերի հետ (Հանրապետական, Նյու Յորք):

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները խթանելուն և այդ հարցում Կոնգրեսի կարևոր դերակատարմանը։

Դեսպանն ամփոփ ներկայացրել է ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացը։

Իր հանրային ելույթներում Կոնգրեսականը բազմիցս աջակցություն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչի առնչությամբ դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին։