ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանը պատասխանել ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի այն հարցին, թե ինչու՞ է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին քոչարյանական թևը թիրախավորել երրորդ նախագահին։
«Ես չեմ կիսում պարոն Աշոտյանի այդ կարծիքը։ Հասկանում եմ, որ կան մարդիկ ու գործիչներ, որոնք ինչ-որ ձև դա կապում էին Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ինքը բավականին ուղիղ իր քննադատություն անում է այն հարցերի հետ կապված, որոնք անկեղծորեն սխալ է համարում։ Եվ դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Հայրս իր գրքում նաև այդ հարաբերություններն է նկարագրում, այդ հարաբերությունների էվոլուցիան»,- ասաց Քոչարյանը՝ վստահեցնելով, որ այդ քննադատությունը Ռոբերտ Քոչարյանի կողմից ուղղորդված չի եղել։
Լևոն Քոչարյանը նաև նշել է, թե ՀՀ երկրորդ նախագահի ասուլիսից հետո հարձակում է սկսվել, նա նաև նշել է, թե չի հասկանում այդ հարձակումների պատճառը։