«Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որը հայտարարություններից անդին կարող է և մեծ հավանականությամբ նպաստ կբերի ձեր ասած խնդրի լուծմանը»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե հայտարարություններից բացի ի՞նչ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում Բաքվից գերիների վերադարձի համար։
Նա նաև նշել է. «Բացի հայտարարություններից, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, որովհետև մենք կարծում ենք, որ դա է այն գործողությունը և խաղաղության մթնոլորտն է այն գործողությունը, որը կարող է այդ թվում այդ խնդիրը լուծել»։