Քաղաքական

«Քոչարյանի ոչ միայն այս, այլև նախորդ ասուլիսները ՀՀԿ-ում քննարկման առարկա չեն դարձել». Մկրտչյան

«Չեք գտնի գեթ մեկ ՀՀԿ-ականի, որն արձագանքել է, քննարկել է կամ որևէ կերպ հարցազրույցներում, այն էլ՝ կուսակցական հայտարարությունների մակարդակով անդրադարձ է կատարել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին»,- ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ շեշտելով. «Ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի այս ասուլիսը մեզ համար քննարկման առարկա չի դարձել, այլև նախորդ բոլոր ասուլիսները քննարկման առարկա չեն դարձել»։

Մկրտչյանը հիշեցրել է, որ իրենք չեն անդրադարձել ասուլիսին անգամ այն դեպքում, երբ այդ ժամանակ «ՀՀԿ-ի, նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ անդրադարձ եղավ»։

Մկրտչյանը հիշեցրել է, որ իրենք անդրադարձել են այն բանից հետո, երբ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հարցազրույց էր տվել և ՀՀԿ-ի հասցեին «կասկածներ, անուղղակի ենթադրություններ ու շատ ուղղակի մտքեր արտահայտել»։

Մկրտչյանը հիշեցրել է, որ 2021թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն մասնակցության մասին ամենավերջինն է հայտարարել, նաև նշել, որ իշխանության գալու ամբիցիա չունի, այլ նպատակ ունի իշխանափոխության. «Մենք ճիշտ էինք ասում, որ փողոցում ենք ուզում իշխանությանը ճանապարհել։ Փողոցից եկած գործընթացների արդյունքում ենք ուզում սրան պատասխանատվության ենթարկել, պատգամավորներ չենք ուզում դառնալ ու մի քանի մանդատ, ու այս վիճակը, որ կա խորհրդարանում»։ Մկրտչյանը նշել է, թե իրենք դժգոհ են իրենց աշխատանքից. «Մենք չենք եկել, որ չորս տարի պատգամավոր աշխատենք, գործուղումների գնալու»։