ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը շնորհակալություն հայտնեց գործընկերոջը՝ Հայկ Սարգսյանին, շահումով խաղերի թեման բարձրացնելու համար, բայց նշեց, որ նրա ներկայացրած որոշ պնդումների հետ համաձայն չէ։
«Կհիշեք, հանձնաժողովի նիստում, պարոն Սարգսյանը պնդում էր, որ կա կառավարության դրական եզրակացություն, բայց մենք այդ պահին պաշտոնապես դրական եզրակացություն չունենք, և հիմա պարոն Սարգսյանն էլ է նշում, որ ֆինանսների նախարարությունը և ՊԵԿ-ը համաձայն չէին այն տարբերակին, որը առաջարկվում էր։ Ոչ թե դեմ էին նախագծին, կամ դեմ էին խստացնելուն, կամ սահմանափակումներին, այլ այն տարբերակին, որն առաջարկվում էր, որովհետև դա նշանակում էր ոլորտին ասում ենք փակվել»։
Թունյանը նաև նշեց, որ համաձայն չէ այն դիտարկման հետ, որ վերջին շրջանում իրականացված քայլերը որևէ արդյուքն չեն տվել։
Մանրամասները՝ տեսանյութում