Քաղաքական

Մատվիենկոյի՝ Հայաստան այցը հնարավոր է հունիսի 5-6-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե ՌԴ դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Հայաստան այցին սպասում են հունիսի 5-6-ը։

«Ես սպասում եմ իմ գործընկեր Մատվիենկոյի այցին։ Նախնական համաձայնություն ունենք հունիսի 5-6-ի վերաբերյալ»,- ասել է նա՝ հավելելով, որ ռուսական կողմի առաջարկած օրերին ինքը Հայաստանում չի լինելու. «Ղազախստան պաշտոնական հրավեր ունեմ ամսի 15-16-ին։ Սկզբից դա էր առաջարկվել, բայց ես երկրում չեմ լինելու։ Ո՞նց կարող է ես այստեղ չլինեմ, իմ գործընկերը գա»,- ասել է նա՝ շեշտելով, որ դեռ նոյեմբերին այդ հարցով պաշտոնական քննարկում են ունեցել, նաև՝ եղել է երեք հեռախոսազրույց։