Հասարակություն

«Նույնիսկ ախուրյանցի Անոն չի համաձայնվել». Արմենուհի Կյուրեղյան

«Երիտասարդության քաղաքականության մասին օրենքի» քննարկման վերաբերյալ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հայտարարեց, որ այս օրենքը հանրային կյանքի որևէ ոլորտում՝ հանրային կյանքի որակի բարձրացման առումով երիտասարդությանը ոչինչ չի առաջարկում։

«Եթե մասամբ առանձնացվել է մի ոլորտը, ապա այն ՏԻՄ-ն է՝ Երիտասարդական աշխատող հաստիքի ներդրման մասին։ Եվ այստեղ ոչ թե ներդրվում է այդ հաստիքը այլ առաջարկվում է ավագանում ներդնել նման հաստիք։ Երբ ասում եք պետք է վերահսկենք կատարման ընթացքը։ Ինչ վերահսկողության մասին է, երբ ասում եք՝ ավագանի, ՏԻՄ, դուք կարող եք նմա հաստիք ունենալ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ նշելով, որ մինչ այս նախագիծն էլ կարող էին նման հաստիք ունենալ, եթե հնարավորությունները թույլ տան։

Ըստ նրա՝ այս նախագծով երիտասարդությանը դնում են փաստացի վերլուծական մտածողություն չունեցողի տեղ. «Շատ կներեք, բայց նույնիսկ ախուրյանցի Անոն չի համաձայնվել, որ դուք ամեն ինչ ճիշտ եք ասում»։