«ՀՀԿ-ն ընդդիմություն է, չես երբեք ինձ թույլ չեմ տա նման հայտարարություն անել, թե ՀՀԿ-ն ընդդիմություն չէ։ Ես ի տարբերություն «Պատիվ ունեմ»-ի որոշ գործընկերների, երբեք իրենցից որևէ մեկի ընդդիմադիր գործունեությունը կասկածի տակ չեմ դնի»,- ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նա մի քանի հարցադրում է հնչեցրել՝ ուղղված Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին. «Ես կասկածներ չեմ հայտնում, ես չեմ ուզում կասկածներ հայտնել, ես ընդամենը հարց եմ տալիս»։