Հասարակություն

«Ձեզ ուզում եմ հիասթափեցնել, պարոն Խաչատրյան». Արսեն Թորոսյան

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկմանն առաջարկեց հանել վարդագույն ակնոցները։

«Ես փորձում եմ իրականությանն ավելի սթափ նայել»,- նշել է նա՝ դիմելով օրինագծի համահեղինակ Արմեն Խաչատրյանին, ասել,- «Օրինակ 2021-2022 թթ. վիճակագրությամբ մահերը 368-ից 320 է իջել, այսինքն ավելի շատ կյանք ենք խնայել։ Եկենք չարձանագրենք, որ ամեն ինչ շատ լավ է գնում։ Մենք դեռ շատ վատ վիճակում ենք։ Դուք հաշվել եք, օրինակ 0.25 բալով քանի խախտում է հնարավոր անել 13 բալի դեպքում 2-րդ գիծ կանգնելու դեպքում»։

Խաչատրյանն առարկեց, թե 2021-2022 թթ. վիճակագրությունն այդքան էլ տեղին չէ, այնինչ 2022-ից հետո տրանսպարտային միջոցների քանակի զգալի աճ է արձանագրվել։