Քաղաքական

«Ցավում եմ, որ Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների հարցը պատանդ է վերցրել». Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, նշելով, որ Հայաստանը շարունակում է աշխատել Թուրքիայի հետ։ «Ցավում եմ, որ Ադրբեջանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը պատանդ է վերցրել և փորձում է ազդեցություն ունենալ։ Դա շատ վատ է, և կարծում եմ՝ Թուրքիայի համապատասխան պաշտոնյաները նույնպես հասկանում են»։

Ըստ Սիմոնյանի, Հայաստանն իր քայլերով ցույց է տվել, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության. «Հույս ունենք, որ Թուրքիան, տեսնելով այդ քայլերը, այդ դիրքորոշումը տեսնելով, իր դիրքորոշումը կսկսի ավելի հստակ արտահայտել»։

Նա նշել է, թե որևէ երկիր մոդերատորի դեր չունի, և Հայաստանն ու Ադրբեջանն ուղիղ բանակցությունների շնորհիվ են կարողանում հասնել հարցերի լուծման։