ԱԺ Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարել է, թե «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվել է տեխնիկական պատճառներով։
Նա հիշեցրել է, որ ԱԺ մշտական հանձնաժողովը նախագիծն ԱԺ խորհրդին կարող էր ներկայացնել մինչև ժամը 12-ը. «Բովանդակային որևէ խնդիր չկար»,- ասել է նա՝ պնդելով, որ օրենքի նախագծի «բուն տեքստի հետ կապված խնդիր չկա»։