ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքի իրականացումը չի նախատեսում կոնկրետ գործողություններ պարունակող օպերատիվ մաս, այն ավելի շատ քաղաքական ուղերձ է։
Նախարարի տեղակալը ԵՄ-ի հետ գործունեության համատեքստում իրականացվող ծրագրերի մասով նշեց, որ ավարտին է հասնում նոր օրակարգի փաստաթուղթը, որը ոչ միայն լրացնում է CEPA-ն, այլ ընդլայնում է ԵՄ-ի հետ ոլորտները։
«Այս փաստաթուղթը ԵՄ-ի հետ նորացված հարաբերությունների ուղեցույցն է լինելու։ Այն քաղաքական փաստաթուղթ է, բայց ունի իրականացման շատ կոնկրետ գործողություններ բոլոր ոլորտներում։ Չկա որլորտ, որն ընդգրկված չէ փաստաթղթում»,- ասաց Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ ուժեղացնելով SEPA-ն կկարողանան նոր մակատդակ ապահովել ապագա գործողություններում։
Անդրադառնալով ռազմագերիների վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին, Հովհաննիսյանն ասաց, որ ԵՄ-ի հետ շփումներում մշտապես պահվում է այդ հարցը օրակարգում. «Ասել, որ գոհացուցիչ են քայլերը՝ ոչ, բայց պետք է շարունակել աշխատանքը»։ Հովհաննիսյանը նաև նշել է. «Ինչպես գիտեք` դիվանագիտությունն ունի փակ և կուլիսային գործընթացներ, այդ առումով թե՛ Բրյուսելի, թե՛ անդամ երկրների հետ շարունակվում են աշխատանքները»։
Մանրամասները՝ տեսանյութում