Քաղաքական

Բոլոր բանակցություններում այդ հարցերը բարձրացնում ենք․Փաշինյանը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

Բոլոր բանակցություններում՝ այդ թվում Ադրբեջանի հետ, գերիների հետ կապված հարցերը բարձրացվում են։ Այդ մասին լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Զգացմունքային մակարդակում բոլոր զգացումները կիսում եմ եւ հասկանում եմ էն մարդկանց պահանջները եւ արձանագրումները, որոնք արվում են։

Այդ ուղղությամբ արվում են հնարավոր դիվանագիտական աշխատանքներ։ Այդ ուղղությամբ գործադրվում են ջանքեր, որոնք չեն երևում, քանի դեռ արդյունք չեն տվել: Ես հարյուր տոկոս վստահություն ունեմ, որ հայտարարություններ անելը վնաս է տալու էդ մարդկանց։ Մենք չէինք ուզում մեր հայտարարություններով սադրել խոշտանգումներ, արգելված միջոցների կիրառում։ Ինչու ենք հիմա հայտարարություններ անում, որովհետև տեսում ենք, որ դա արդեն տեղի է ունեցել»,- ասել է նա։