2024 թվականին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկու հանդիպում. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից։
Միաժամանակ, անցած տարում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի 5, Արտաքին գործերի նախարարների 5 հանդիպում է տեղի ունեցել:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, 2024թ. Նիկոլ Փաշինյանի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի է ունեցել 1 պաշտոնական հանդիպում: Երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպել են երկու անգամ և ունեցել են 2 հեռախոսազրույց. «Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի Մարգարա-Ալիջան անցակետում տեղի է ունեցել ՀՀ և ԹՀ հատուկ ներկայացուցիչների հինգերորդ հանդիպումը: ԱԳ նախարարը մասնակցել է նաև Անթալիայի դիվանագիտական ֆորումին և «3+3» ձևաչափի Ստամբուլում կայացած նախարարական հանդիպմանը: Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատվել է ակտիվ երկխոսություն»,- ասված է զեկույցում:
Ա.Գ.