Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը երկու հանդիպում և երկու հեռախոսազրույց են ունեցել

Կառավարության 2024թ, ծրագրում անդրադարձ կա հայ-ռուսական հարաբերություններին։

Նշված է, որ 2024թ ընթացքում շարունակվել է ՌԴ-ի հետ բարձրագույն և բարձր մակարդակներով երկխոսությունը: «Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 2 հանդիպում և 2 հեռախոսազրույց։ Տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետի և ՌԴ կառավարության նախագահի 1 հանդիպում»,- ասված է հաշվետվության մեջ:

Նշված է, որ վարչապետ Փաշինյանը Կազանում մասնակցել է ԲՐԻԿՍ անդամ պետությունների ղեկավարների «АУТРИЧ»/«БРИКС ПЛЮС» ընդլայնված ձևաչափով հանդիպմանը.

«Հայաստանը և Ռուսաստանը ակտիվ գործակցել են ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում: 2024 թվականի արդյունքներով ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 12,4 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար՝ 2023 թվականի համեմատ աճելով 56,5%-ով»,- նշված է փաստաթղթում: