Քաղաքական

«Տարածաշրջանում պատերազմի ո՛չ պատճառ, ո՛չ հիմնավորում չկա»․ վարչապետ

«Տարածաշրջանում պատերազմի ո՛չ պատճառ, ո՛չ հիմնավորում չկա»․ վարչապետ

Տարածաշրջանում պատերազմի կամ էսկալացիայի ո՛չ պատճառ, ո՛չ նախադրյալ, ո՛չ հիմնավորում գոյություն չունի։ Իմ գնահատականը միանշանակ է, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Խոսելով Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածների մասին՝ վարչապետը նշել է, որ դրանցից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ ուժերի տեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական և այլ դիվանագիտական վեճերին, վիճաբանություններին և այլն։

«Խաղաղության պայմանագրի նախագծում ձեր նշած հարցերի վերաբերյալ անդրադարձ չկա։ Չհամաձայնեցված երկու կետերը շարունակում են մնալ նույն չհամաձայնեցված երկու կետերը․ քանի դեռ գնում է քննարկումը, այսինքն՝ քանի դեռ համաձայնեցված չեն, ուրեմն համաձայնեցված չեն։ Կան շերտեր, նյուանսներ, այս դեպքում ասել՝ մերժել է, չի մերժել, ընդունել է, չի ընդունել, մի քիչ հարաբերական է»,- նշել է նա։

Հարցին, թե սահմանազատված հատվածներից դիտորդներին հանելու առաջարկն Ադրբեջանի համար ընդունելի՞ է, Փաշինյանը պատասխանել է, որ այս պահին այդ հարցով չի հաջողվել համաձայնություն արձանագրել։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական