Քաղաքական

«Առաջ ենք տանելու արցախահայերի հավաքական վերադարձի հարցը». Ռուստամյան

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, որ առաջ են տանելու արացախահայերի հավաքական վերադարձի հարցը․

«Դրա համար կան բոլոր հիմքերը։ Սկսած այն որոշումներից ու վճիռներից, որ միջազգային դատարանը ընդունեց։ Դրանք բոլորը հիմք են ստեղծում արցախահայերի վերադարձի հարցը լուծելու համար։ Բայց չի կարելի պատկերացնել վերադարձ պարզապես այն պայմաններով, որ հիմա այնտեղ կա։ Դրա համար պետք է ստեղծվեն անվտանգային լրջագույն երաշխիքներ, և այդ երաշխիքների ծավալը նույնպես միջազգայնորեն ամրագրել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ըստ նրա՝ արցախահայերին պետք է տրամադրվի միջանկյալ կարգավիճակ, որպեսզի իրենց վերադարձը չլինի նույն սպառնալիքների ներքո, որից սկսվեց հայաթափումը․ «Ճնշում պետք է բանեցնել Ադրբեջանի վրա, այլ կերպ լուծել հնարավոր չէ»։