Քաղաքական

«Ինչ-որ մեկը փորձում է լարել կուսակցությունների հարաբերությունները». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովը որակել է «հանգրվանային»։

Ըստ նրա՝ «Արցախը ժամանակավորապես կորսված է», իսկ ՀՀ-ն կանգնած է լուրջ մարտահրավերների առջև․ «Այս ժողովը գումարում ենք՝ ակնկալելով, որ շատ հարցերի պատասխաններ կստանանք»,- ասել է նա։

Դանիելյանը նշել է, որ ՀՅԴ-ն միշտ էլ պատրաստ է ընտրությունների, սակայն կարևոր է ամեն ինչ անել, որպեսզի իշխանությունը չկարողանա կեղծել դրանք։ Անդրադառնալով ընդդիմադիր դաշտում առկա լարվածության մասին խոսակցություններին՝ Դանիելյանը պնդել է, որ ինչ-որ մեկը փորձում է լարել կուսակցությունների հարաբերությունները․

«Ով դրա հեղինակն է, սխալ ուղղությամբ է գնում։ Միասնության մասին իմ արտահայտության վերաբերյալ հնչում են կարծիքներ, թե՝ ի՞նչ միասնության մասին է խոսքը։ Եթե Փաշինյանը իշխանության ղեկին է, միասնությանն այլընտրանք չկա»,- հայտարարել է նա։