Ստացել ենք խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրված տարբերակը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա արդեն վկայություն է, որ գործընթացը փակուղում չէ։ Հիմա մենք պետք է մեր առաջարկները ներկայացնենք»,- նշել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանին առաջարկել են լուծում, որը, հուսով է, դրական աևձագանք կստանա։
«Դա վերաբերում է երկաթուղային փոխադրումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտը վերականգնելուն։ 2 երկրները հնարավորություն կունենան միմյանց տարածքով անցնող երկաթուղիներն օգտագործել միջազգային բեռնափոխադրումների համար»,- նշել է նա։
Ըստ վարչապետի՝ բանակցային պատմությունը վերլուծել են և գտել բանաձև, որը լուծում է 2 կողմի բարձրացրած հարցերը։
«Ես համոզված եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար մեր առաջարկած լուծումը կլինի 100 տոկոսով ընդունելի»,- նշել է նա։