Փետրվարի 24-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Սլովենիայի Հանրապետության դեսպան Ալենկա Սուխադոլնիկի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ։