Քաղաքական

Կոնգրեսական Դեյվիդ Թեյլորի հետ քննարկվել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Թեյլորի հետ (Հանրապետական, Օհայո)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։

Դեսպանն ամփոփ ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Օհայոյի ակտիվ հայկական համանքին։