Քաղաքական

Հայաստանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը

Հայաստանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը: Այս մասին Radar Armenia-ին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ 

«Մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան»,- նշել է խոսնակը։