Քաղաքական

«Մեր գերիները շարունակում են Բաքվում մնալ». Հովհաննիսյան

«Մեր օրակարգում սահմանագծումն ու սահմանազատումն ամենազգայուն թեմաներից են». այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին ասել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ հարևանի հետ բանակցությունների գործընթացում դրական դինամիկա կունենան.

«Բաքվի հռետորաբանությունը այնքան էլ զարմացնող ուղերձներ չի պարունակում: Ամեն անգամ նրանք վտանգավոր, սպառնալից պատումներ են ուղարկում: Մեր գերիները շարունակում են այնտեղ մնալ, ինչն ամոթալի գործընթաց է Բաքվի համար՝ ցանկացած տեսակետից: Մենք խնդրում ենք, որ մեր բոլոր գործընկերները ջանքեր ներդնեն»,- ասել է նա։