ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանն արձագանքել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների համատեքստում արած հայտարարություններին, թե «մենք արդեն ամուսնացել ենք»։
«Հայաստանը ոչ մեկի հետ ամուսնացած չէ»,- ասաց Գալստյանը՝ հավելելով, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը արտամուսնական հարաբերություն չէ։
«Կարծում եմ՝ պատշաճ չէ այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը պարզեցնել այսպիսի մետաֆորներով։ Ցանկանում էի ևս մեկ անգամ հաստատել մեր երկկողմ համաձայնագրերով հանձնառությունները»,- ասաց Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում