Քաղաքական

«ԵՄ-ը շարունակում է Հայատանի համար մնալ կարևորագույն գործընկեր». ԱԳ փոխնախարար

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ նշել է, որ Հայաստանը շնորհակալ է Եվրոպական միությանը քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգելու համար, քանի որ այն կայունություն է բերում հայ-ադրբեջանական սահմանին և նվազեցնում է էսկալացիայի հավանականությունը։

«Ցանկանում եմ նշել, որ մեր գործընկերության անվտանգային բաղադրիչը շատ հաջողությամբ է զարգանում։ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում ԵՄ CSDP առաքելության համար, և մենք պատրաստ ենք մոտ ապագայում կնքել համապատասխան համաձայնագիրը։ Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերը»,- հավելել է Հովհաննիսյանը։