Քաղաքական

«Այս կառավարության օրոք քրեական հետապնդում է հարուցվել գործող նախարարների նկատմամբ». Գալյան

ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձել է քրեական գործերով քաղաքական գործիչների կալանավորումներին։

Ի պատասխան, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է. «Նախարարության համար մտահոգիչ է որպես խափանման միջոց նշանակված կալանքների քանակական աճը, և այս խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է»։ 

Գալյանը նշել է, որ Մամիջանյանի մատնանշած անձանցից շատերը քրեական հետապնդման են ենթարկվում իրենց պաշտոնավարման ընթացքում կատարած պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար․

«Դժվար է պատկերացնել, որ այդ հետապնդումները կարող են քաղաքական բնույթ ունենալ»,- ասել է Գալյանը։ Նա հավելել է, որ Հայաստանում միայն նախկին պաշտոնյաները չեն, որ քրեական հետապնդման են ենթարկվում․ «Այս կառավարության օրոք քրեական հետապնդում է հարուցվել գործող նախարարների և փոխնախարարների նկատմամբ»։ Ըստ Գալյանի՝ «խնդիրն անձ թիրախավորելը չէ, այլ՝ կոնկրետ երևույթները»։