Քաղաքական

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության և Զարգացման գրասենյակի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցերով հատուկ բանագնաց Քրիս Ալանին: 

Հանդիպմանը նախարարի տեղակալ Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Հարավային Կովկասում կայունության և հարատև խաղաղության ապահովմանն ուղղված ՀՀ տեսլականը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ վերահաստատելով տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ վճռականությունը։ Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ՄԹ երկկողմ օրակարգային հարցեր: