Քաղաքական

«Ազգային անվտանգության նոր ռազմավարության աշխատանքների մեկնարկը տրված է». ԱԽ քարտուղար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ազգային անվտանգության նոր ռազմավարության աշխատանքների մեկնարկը տրված է». ԱԽ քարտուղար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանել է, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել ստեղծել ազգային անվտանգության ռազմավարության վերանայման հանձնաժողով՝ չմանրամասնելով, թե որ ուղղություններով է փոփոխություն նախատեսվում․

«Մինչ այս պահը ունեցած հիմնական քննարկումները եղել են աշխատակարգի կանոնակարգի մասին։ Ազգային անվտանգության նոր ռազմավարության անհրաժեշտությունն առաջացել է այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանի անվտանգության միջավայրի շուրջ»,- ասաց Գրիգորյանը՝ հիշեցնելով նախորդ՝ 2020թ. անվտանգության ռազմավարությունից հետո Հայաստանի շուրջ տեղի ունեցած մեծ փոփոխությունները։ 

Գրիգորյանը հայտարարել է, որ ազգային անվտանգության նոր ռազմավարության աշխատանքների մեկնարկը կարելի է համարել տրված․ «Շուտով կսկսենք աշխատանքային հանդիպումները։ Ողջ գործընթացը լինելու է հրապարակային»։

Մանրամասները՝ տեսանյութում

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական