Այսօր լրանում է Ղարաբաղյան շարժման 37-ամյակը։
1998թ. փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստը որոշում ընդունեց դիմել Երևանին և Բաքվին՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու և հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով։ Որոշումից հետո, նույն օրը Երևանում արցախահայությանն աջակցող ցույց սկսվեց։
Թատերական հրապարակը, որտեղ հազարավոր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, որոշ ժամանակ անց դարձավ Արցախյան շարժման հավաքների վայրը՝ հետագայում անվանափոխվելով Ազատության հրապարակի։
Արդեն փետրվարի 26-ի հանրահավաքին հայտարարվեց «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծման մասին։ Առաջին կազմը 9 հոգուց էր բաղկացած՝ ծագումով ԼՂ–ից գործիչներ, նաև կուսակցական ներկայացուցիչներ։
Սակայն որոշ ժամանակ անց արդեն «Ղարաբաղ» կոմիտեի կազմն արմատական փոփոխությունների ենթարկվեց։ Մայիսին 19-ին Իգոր Մուրադյանը հեռացվեց կոմիտեից. պատճառը հանրահավաքում նրա ելույթն էր, որ զինված պայքարի կոչ էր արել, հակառակ՝ շարժման որևէ օրենք չխախտելու ռազմավարության։
Նոր ձևավորված 11 հոգանոց «Ղարաբաղ» կոմիտեն՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Մանուկյան, Համբարձում Գալստյան, Սամվել Գևորգյան, Ռաֆայել Ղազարյան, Սամսոն Ղազարյան, Ալեքսան Հակոբյան, Աշոտ Մանուչարյան, Վանո Սիրադեղյան, Դավիթ Վարդանյան կազմով առաջնորդեց անկախության շարժումը։
1988-ի մարտ-մայիս ամիսներին շարժման օրակարգում բացառապես Հայաստանին Ղարաբաղի վերամիավորման հարցն էր: Սակայն արդեն մայիսից Ղարաբաղի խնդրից զատ` դրվեցին նաև Հայաստանի ժողովրդավարացման և սուվերենիտետի պահանջները:
Ա.Գ.