ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի վերջին-սեպտեմբերի սկզբին կմեկնի Չինաստան՝ ճապոնական միլիտարիզմի դեմ հաղթանակի և երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի տոնակատութունների առթիվ. այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նաև հայտնել է, որ Չինաստանի նախագահ Սին Ցզինպինն էլ Մոսկվա կգա մայիսի 9-ին՝ Մեծ հայրենական պատերազմի տոնակատարություններին մասնակցելու համար։