Քաղաքական

«Հոգեպես պատրա՞ստ եք վերադառնալ ԱԱԾ մեկուսարան». հարց Քոչարյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցին, թե արդյոք հոգեպես պատրաստ է վերադառնալ ԱԱԾ մեկուսարան, կատակի տվեց, թե մի քիչ էլ կարոտում է։ Այնուհետև շեշտեց, որ չի վախենում.

«Չեմ վախենում, չեմ վախեցել և չեմ վախենալու։ Այս իշխանությունից ամեն ինչ սպասում եմ, բայց մարդիկ պետք է հասկանան հետևյալը՝ մոտակա ժամանակներում, արտահերթ կամ հերթական ընտրություններից հետո, մնացել է 1 տարի 3 ամիս։ Պատասխան տալու ժամանակը գալիս է, հեռու չէ։ Թող ամեն մարդ մտածի, թե ինչ է անելու ինքը, եթե, կոպիտ ասած, սրիկայական հրահանգներ է կատարում։ Ինչ է անելու 2026թ. հունիս ամսից հետո»։

Մանրամասները՝ տեսանյութում