ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում գրել է.
«Գործարար համայնքի հարգելի ներկայացուցիչներ.
Կառավարման ոլորտում առկա թերությունները բոլորս գիտենք, ոչ ոք դա չի ժխտում:
Գործարար համայնքին հուզող շատ հարցերի Կառավարության ներկայացուցիչները, ինքս անձամբ առնչվում ենք տարբեր նամակների բերումով: Այդ դիմումների հետ իմ աշխատանքից հանգել եմ եզրակացության, որ տնտեսական գործունեության ևներդրումային միջավայրում առկա խնդիրներին ևհնարավորություններին, կառավարման արդյունավետության բարձրացման ևբարեփոխումների առաջնահերթություններին Կառավարություն-ԱԺ-ՏԻՄ-Գործարար համայնք համատեղ ձեւաչափով անդրադառնալու ևհամատեղ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կա:
Առաջիկայում մտադիր եմ մի նման աշխատաժողով կազմակերպել: Աշխատաժողովին հրավիրում եմ մասնակցել 2024 թվականին 50 մլն դրամ ևավել հարկ վճարած այն ընկերությունների ղեկավարներին, ովքեր հետաքրքրված են կիսվել գործարարությամբ զբաղվելու մեր միջավայրը ավելի բարենպաստ դարձնելու իրենց գաղափարներով:
Հրավիրում եմ նաև գործարար, այդ թվում ՓՄՁ համայնքը միավորող կազմակերպությունների ղեկավարներին, որպեսզի քննարկման բերեն աշխատաժողովին ուղղակի մասնակցության հնարավորություն չունեցող իրենց անդամներին հուզող հարցերը:
Աշխատաժողովին մասնակցելու հայտերը խնդրում եմ ուղարկել մինչևփետրվարի 28-ը՝ workshop2025@gov.am էլեկտրոնային փոստի հասցեով, նշելով նաևառկա խնդիրներին վերաբերող մինչև3 հարց, որոնցից առավել հիշատակվածները կդառնան աշխատաժողովի օրակարգի մաս:
Աշխատաժողովը կհրավիրվի ապրիլ ամսվա ընթացքում, օրվա ևտեղի մասին հրավիրյալները կտեղեկացվեն աշխատանքային կարգով»: