Քաղաքական

«Հիշու՞մ եք կլիզման». Քոչարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հիշու՞մ եք կլիզման». Քոչարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Երբ Դուք իշխանություն էիք, Ձեր ընդդիմադիրներին կլիզմա էիք առաջարկում՝ հոգնա։ Նրանց այն ժամանակ համեմատում էիք «մոսկա» շնիկների, իքիբիրների հետ։ Հիմա Փաշինյանը Ձեր և Ձեր թիմակիցների գլխին մուրճ է բանեցնում։ Ձեր հոգնան այլևս չի՞ աշխատում նրա դեմ, նրա մուրճի ձայնը Ձեր կլիզման չի՞ լռեցնում»,- Ռոբերտ Քոչարյանին նման հարց տվեցին հրավիրված ասուլիսի ժամանակ։

Ռոբերտ Քոչարյանը լրագրողին ասաց, որ զրպարտում է իրեն։

«Դուք լա՞վ եք հիշում՝ ինչի մասին էր կլիզման։ Վստահ եմ՝ եթե հիշեիք, այս հարցը հիմա չէիք տա։ Հիշու՞մ եք կլիզման»,- ասաց Քոչարյանը, ապա մի անեկդոտ պատմեց հոգնայի մասին՝ նշելով, որ կոնտեքստից կտրված է ներկայացվում իր ասածը։

Մանրամասները՝ տեսանյութում

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական