Քաղաքական

«Տեր-Պետրոսյանը մտադիր չէ պատասխանել Քոչարյանի ստերին ու հեքիաթներին». Մուսինյան

ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի՝ այսօր ասուլիսում հնչեցրած արտահայտություններին.

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում եմ, որ նախագահ Տեր-Պետրոսյանը մտադիր չէ պատասխանել Ռոբերտ Քոչարյանի՝ ասուլիսում արտահայտած ստերին և հետին թվով մոգոնած հեքիաթներին»,- ասված է Արման Մուսինյանի հաղորդագրության մեջ։