Քաղաքական

«Ստապետությունը սկսել է յուղ վառել, չգիտեմ՝ մարմնի ո՞ր մասով են մտածում». Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսի ժամանակ մեկնաբանել է վերջին ընթացքում իր լռության պատճառները. 

«Ես չէի խոսում, իմ մասին խոսում էին, նույնիսկ իմ ստվերի մասին էին բավական հաճախ խոսում։ Հիմնականում խոսում էին նրանք, ովքեր ուզում էին, որ ես չխոսեմ: Չնայած իմ բոլոր ջանքերի, կա մի մեծ զանգված, որը սպասում է իմ խոսքին: Մի պահ մտածեցի, որ ճիշտ է, որ վարչապետին պետք է մենակ թողնել իր 600,000 վարչապետների հետ և նա ասի, թե ինչու է քաղաքացիների կյանքը վատանում»,-ասել է Քոչարյանը:

Նրա խոսքով. «Ակնհայտ է, որ Հայաստանում ստապետությունը ինչ-որ տեղ սկսել է յուղ վառել»։

Քոչարյանը խոսել է 2020թ. պատերազմի ու դրա հետևանքների մասին։ «Պատերազմում պարտվելուց հետո «ոչմիթիզական Ռեմբոն» դարձավ «աշխարհաքաղաքական Գիքոր»։ Ըստ նրա « Դիվանագիտության արվեստը չուգունոտ գլխով պատ ջարդելը չէ, դիվանագիտական արվեստն այդ պատի մեջ դուռ փնտրելն է»։

Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները չեն հասկանում՝ ինչ է կատարվում աշխարհում. «Չհասկանալով քայլեր են ձեռնարկում, որոնք լուրջ վտանգի տակ են դնում ՀՀ-ն։ Ես չգիտեմ՝ մարմնի ո՞ր մասով են մտածում»։