Քաղաքական

«Պուլս չունե՞ս, մի հատ պուլսդ ստուգի». Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցին՝ ինչո՞ւ չշարունակվեցին կաթողիկոսի մոտ նախկին երեք նախագահների հանդիպումները, նշել է՝ «Նախաձեռնողը ես չեմ եղել, և հարցն ինձ չի ուղղված»։

Նա հերքել է լուրերը, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանն իրեն առաջարկել են երեքով դուրս գալ քաղաքականությունից. «Առաջին անգամ եմ լսում նման բանի մասին»։

Նա անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի հետ տարաձայնություններին՝ ասելով, որ եթե ինքը մի վիսկի է խմում, մյուսը՝ ուրիշ, դա չի խանգարում՝ մի սեղանի շուրջ նստել, ամեն մեկն իր վիսկին խմել, քննարկեն տարբեր հարցեր. «Հայտնի արտահայտություն կա՝ եթե դու պրոբլեմ չունես, մի հատ պուլսդ ստուգիր, կարող ա պուլս չունես։ Կյանքն այդպիսին է»։

Նա ասել է, թե լրագրողները, չգիտես ինչու, ֆիքսվել են իր ու Սերժ Սարգսյանի հարաբերությունների վրա. «Ես օրագիր չեմ պահում, որ ասեմ՝ այսինչ օրը այսինչ ժամին հանդիպեցի, հանդիպումը տևեց, օրինակ, 27 րոպե… Դուք ինձնից ինչ-որ բան եք ուզում, որ ես չեմ կարող ասել։ Երբ պետք է, ինչ-որ հարց ունենք, կարող եմ զանգել, խոսել։ Կոմունիկացիայի խնդիր չկա։ Հարց՝ ամեն ինչի վերաբերյալ նույնատի՞պ ենք մտածում։ Ոչ»։