Քաղաքական

«Գիշերները չե՞ք քնում՝ մտահոգված իմ ու Սերժ Սարգսյանի հարաբերություններով». Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանին հարց հնչեց, թե այս տարիներին ինչ չեն կիսում Սերժ Սարգսյանի հետ, որ չի ստացվում միավորվել և մեկ միասնական ճակատով հանդես գալ․ «Անգամ Վեհափառը չկարողացավ համախմբել»։

Քոչարյանն, արձագանքելով լրագրողի դիտարկմանը, հարցին հարցով պատասխանեց․ «Ինչու՞ եք ֆիքսված այդ հարցի վրա։ Գիշերները չե՞ք քնում՝ մտահոգված իմ ու Սերժ Սարգսյանի հարաբերություններով։ Բան չի փոխվել իմ ու երրորդ նախագահի հարաբերություններում։ Հիմա բառացիորեն պետք է կրկնեմ այն, ինչ ասել եմ 2.5 տարի առաջ նույն օրը՝ փետրվարի 17-ին։ Նույնն եմ ասել, հիմա՞ էլ կրկնեմ»։

Քոչարյանը վստահեցրեց, որ Վեհափառը չի մտածում, որ հարաբերություններում կան անհաղթահարելի խնդիրներ։