Քաղաքական

Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պնդումները

Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պնդումները, ներառյալ՝ Բեռնի կոնվենցիայի շրջանակներում հարուցված արբիտրաժային գործով փոխհատուցման իր անհեթեթ պահանջը։

Այս մասին X-ի իր էջում գրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Ավելի վաղ ՀՀ-ն ստացել էր Բեռնի կոնվենցիայի շրջանակում Ադրբեջանի ներկայացրած հայցադիմումը։