Քաղաքական

Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Իրանի դեսպանին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի հետ. այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Այսօր, փետրվարի 13-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։

Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը եւ դրանց խորացման հեռանկարները։
Նախագահն իր հիացմունքն արտահայտեց պարոն դեսպանի՝ օրերս հրավիրած չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ»,-գրել է նա։