Քիչ առաջ գրություն եմ պատրաստել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի անունով. այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը։
«Տեղեկացրել եմ, որ երեկ, հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով մեր գործընկեր Քրիստինե Վարդանյանի հարցին, «Հայաստան» խմբակցությանը մեղադրել է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասնակցելու և խափանարարության մեջ, իսկ դա պարունակում է ՔՕ 299 հոդվածի՝ պետական դավաճանության հոդվածի տարրեր»,- ասաց Մանուկյանը՝ նշելով, որ նամակում կցել է Նիկոլ Փաշինյանի բառացի խոսքը։
Պատգամավորը նաև հավելեց, որ ԱԱԾ տնօրենին հորդորել է նամակն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։