Հայաստանն, ինչպես և նախկինում, շարունակում է կառուցողական տրամադրվել ու ներգրավված լինել բանակցություններում․ հայտարարել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում։ Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հռետորաբանությանը՝ նա ասել է, որ նման հայտարարությունները միտված են տարածաշրջանում էսկալացիոն ֆոնի ապահովմանը. «ՀՀ-ն չի տրվելու նման սադրանքների․ մենք շարունակելու ենք կառուցողական տրամադրվել բանակցային գործընթացին»։
Ըստ փոխնախարարի՝ եթե Հայաստանի վրա հարձակում լինի, ՀՀ-ն իրեն հասու ողջ գործիքակազմով կպաշտպանի իր տարածքային ամբողջականությունը։