Քաղաքական

«Ցանկացած պահի կարող են իրադարձություններ ծավալվել, այդ թվում՝ փողոցում». Աբրահամյան

ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը չի բացառում, որ ցանկացած պահի քաղաքական իրադարձություններ ծավալվեն, այդ թվում՝ փողոցում։

«Այստեղ բացառելու որևէ բան չեմ տեսնում»,- ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ հատկապես խորհրդարանական ուժերի պարագայում վերլուծության հարց է, թե այդ պահին որն է պայքարի հաջողությունը, և այն որտեղ կարող է արտահայտվել՝ խորհրդարանում, շրջաններում, թե փողոցում։