Քաղաքական

«Չի կարող այդպիսի բան լինել». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը շրջանառության հարկի փոփոխությունների համատեքստում հարց հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով հայեցակարգային պատասխան։

Վարչապետն ասաց, որ խոսքը մի քանի տասնյակ հազար տնտեսվարողի մասին է․

«Այդ մի քանի տասնյակ հազար տնտեսվարողները հայտարարագրում են այնքան եկամուտ, որը տնտեսագիտական հաշվարկներում նշանակում է, որ այդպիսի բիզնես չկա։ Չի կարող լինել այդպիսի բան։ Ասում են՝ հարկային բեռի բարձրացում, բայց մեր սիրելի քաղաքացիները վճարում են տարեկան 500 հազար դրամ հարկ։ Եթե որևէ մեկը հարկ չի վճարում, նրա համար ցանկացած հարկի բարձրացում տասնյակ անգամով բարձրացում կարող է նշանակել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ֆիզիկական ծավալը պետք է նայել։

Ըստ վարչապետի՝ փորձում են աշխատել այս իրադրության հետ, որպեսզի ստվերի կրճատում տեղի ունենա։

Մանրամասները՝ տեսանյութում