ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կա կառավարման որակի խնդիր. «Դա իրականում լուրջ ու խորը պրոբլեմ է, որը ես բազմիցս, և՛ կառավարության նիստում, և՛ ԱԺ ամբիոնից սուր ձևով բարձրացրել եմ, բայց X պահի հասկացել եմ, որ գոռգոռալով այդ հարցը լուծում չի ստանա, որովհետև խորը ինստիտուցիոնալ պրոբլեմ ունենք»։
Նրա խոսքով՝ արևմտյան աշխարհի աչքերով ամենաթանկարժեք բանը «նոու-հաուն է». «Եթե «նոու հաուն» թարգմանենք, նշանակում է՝ «իմանալ՝ ինչպես»։ Ցանկացած մարդ կուզենար, որ ինքը «Կոկա կոլա» արտադրեր և միլիարդներ աշխատեր, բայց ոչ մի մարդ չգիտի՝ ինչպես։ Միայն մի ընկերություն կա, որ գիտի՝ ինչպես, և գիտի՝ ինչպես պաշտպանել իր իրավունքը»,- ասել է նա՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հարցին ի պատասխան։