Քաղաքական

Հունաստանը նոր նախագահ ունի

Հունաստանը նոր նախագահ ունի

Հունաստանի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել խորհրդարանի նախկին խոսնակ Կոնստանտին Տասուլասին։

Իշխող Պահպանողական կուսակցության թեկնածու Տասուլասը 300 տեղանոց խորհրդարանում ստացել է 160 ձայն:

Տասուլասն այդ պաշտոնում կփոխարինի Կատերինա Սակելլարոպուլուին, որի լիազորությունների ժամկետը լրանում է մարտի 13-ին: Երդման արարողությունը, ինչպես սպասվում է, տեղի կունենա նույն օրը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական