ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քվեարկությանը․ այդ մասին հայտարարել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ի անդամակցությունը ԵՄ-ին անիրատեսական է. «Եթե ՀՀ կառավարությունը ԵՄ-ին անդամակցության համար դիմած լիներ ԵՄ-ին, մեկնարկեին բանակցություններ, և արդյունքում ստորագրվեր անդամակցելու վերաբերյալ միջազգային պայմանագիր, միայն դրանից հետո հարցը, ինչպես նախատեսում է սահմանադրությունը, պետք է դրվի հանրաքվեի»,- ասել է նա։ Օհանյանը նաև նշել է, որ ԵՄ-ին անդամակցության օրակարգը չի համապատասխանում նաև ԵՄ սահմանած ընթացակարգերին։