«Ոչ այս խմբի հիմնավորումների հետ եմ համաձայն, ոչ էլ՝ նախաձեռնող խմբի». այս մասին խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով Եվրոմիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագծի վերաբերյալ հնչեցված տեսակետներին։
«Համամիտ եմ նախագծի բուն էության հետ։ Կարծում եմ, որ անհրաժեշտություն է գործընթացը մեկնարկելը, բայց անիրատեսական է, թե ինչ հիմնավորումներով են համեմել նախագիծը։ Ստեղծում են կեղծ ակնկալիքներ հասարակության մոտ։ Ցավով պետք է նշեմ, որ ընդդիմության շեշտադրումները կրկին նպաստեցին, որ հասարակությունում ձևավորվի այն կեղծ պատկերացումները, թե սա անվտանգային նախաձեռնություն է կամ փոխելու է անվտանգության ճարտարապետությունը»,- ասաց Ղազարյանը։
Անդրադառնալով ընդդիմության կողմից Սադարակի հանդիպման վերաբերյալ հիշեցումներին՝ պատգամավորը նկատեց. «Սադարակի հանդիպումը հիշատակելն ընդհանրապես ձեր շահերից չի բխում»։