Քաղաքական

«ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը մեկնարկել է այդ օրը». Հովհաննիսյան

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին կարծիքով՝ Եվրոմիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը ձևով և բովանդակությամբ խոսում է Հայաստանի ժողովրդավարության մասին։

Նրա խոսքով՝ ամենամոտ անցյալում դժվար էր պատկերացնել, որ հնարավոր է նման տեքստ քննարկել հայկական իրականության մեջ։

Հովհաննիսյանն հերքեց խոսակցությունները, թե քաղաքացիներին որևէ ընտրություն է պարտադրվում․ 

«Այս գործընթացը բնական է, երկրի քաղաքակրթական, քաղաքական ընտրության հարցն է, որի մասին վարչապետը եվրոպական պառլամենտի բարձր ամբիոնից հայտարարել է։ Եվ, ըստ էության, Եվրոմիությանը Հայաստանի անդամակցության գործընթացը մեկնարկել է այդ օրը»։

Պատգամավորը ընդգծեց, որ նախագծով հաստատում են վարչապետի ուղերձն ու քաղաքականությունը կառուցում այդ տրամաբանությամբ։