«Ամեն ինչից խոսեցինք, ամեն մեկն իր ֆանտազիաները ներկայացրեց։ Բայց ինձ թվում է՝ ամենաիրատեսականն իմ ֆանտազիան էր»,- հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա երեկ ԱԺ նիստում ասել էր, թե ինքն էլ Մոնիկա Բելուչիի նկատմամբ չի անտարբեր ու առաջարկել էր այդ կապակցությամբ ստորագրահավաք կազմակերպել։
«Այս ամբիոնից ասում եք՝ սա ցանկությունների հարց է, ամեն մեկս մեր ցանկությունն ենք արտահայտում, բայց մեկ քայլ ավել եթե գնանք, ԵԱՏՄ-ի հետ կախված խնդիր է լինելու։ Ինձ թվում է՝ մենք մեր ցանկությունները պարզ հայտնել ենք, էլ ո՞նց հայտնենք։ Նամանավանդ, ձեր իշխանությունը լիուլի հայտնել է այդ ցանկությունները»,- ասել է նա։
Դանիելյանը նշել է, թե «Մեզ բոլորիս մի քիչ լրջանալ է պետք»։
Մանրամասները՝ տեսանյութում